Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի գլոբալ վերահսկողությունը հնարավոր կլինի իրականացնել մինչև տարեվերջ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը՝ չնայած այս շաբաթ գրանցված վարակվածների ռեկորդային ցուցանիշին: Այս մասին տեղեկանում ենք Russia Today-ից:
«Մենք միջոցներ ունենք այս համավարակն ամիսների ընթացքում վերահսկողության տակ առնելու համար, եթե մենք դրանք կիրառենք հետևողականորեն և արդարացիորեն»,- նշել է ԱՀԿ ղեկավարը:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշն աճել էր վերջին ութ շաբաթների համամատ 5.2 մլն դեպքով:
ԱՀԿ ղեկավարը մտահոգություն է հայտնել 25-59 տարեկանների շրջանում վարակման և հոսպիտալացման փաստի կապակցությամբ: