Ապրիլի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսակապով մասնակցել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նիստին: Քննարկվել են ԱՆԻՖ-ի վերջին երկու տարիների գործունեության արդյունքները՝ սահմանելով ֆոնդի գործունեության նոր ուղղություններն ու ծրագրերը: Նիստի ընթացքում նաև հաստատվել են 2019-2020 թթ. աուդիտի արդյունքները:
Նիստին միացել էին նաև տնօրենների խորհրդի անդամներից Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը և իտալացի բանկիր ու ֆինանսական ոլորտի ձեռնարկատեր Իսիդորո Լուչիոլլան: