Վերին Պտղնի համայնքում հիմքից կառուցվում է մշակույթի տուն։ Ծրագիրն իրականացվում է Կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Համայնքում երբևէ մանկապարտեզ և մշակույթի տուն չեն եղել։
Կրկին պետական բյուջեի աջակցությամբ՝ Վերին Պտղնիում կառուցվել է նաև շուրջ 60 փոքրիկների համար նախատեսված մանկապարտեզ, իսկ մշակույթի տան կառուցման աշխատանքները կավարտվեն այս տարի, որից հետո համայնքը վերջապես կունենա նորագույն լուծումներով կառուցված, բարեկարգ մշակույթի տուն»,- գրել է մարզպետը: