Ռուսաստանի արտգործնախարարությունն անցանկալի անձ է համարել Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակցի: Դա պատասխան քայլ է Չեխիայից 18 ռուս դիվանագետի վտարմանը, հայտնում է BBC-ն:
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և արտգործնախարար Յան Համաչեկը հայտնել են, որ դիվանագետներին կասկածում են ռուսական երկու հատուկ ծառայությունների հետ գործակցելու համար: Այդ ծառայությունների գործակալներն էլ, ըստ Պրահայի, մասնակցել են 2014 թվականին Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունին, ինչի հետևանքով զոհվել էր երկու մարդ:
Չեխիայի արտգործնախարարը խոստովանել է, որ դիվանագետների արտաքսումը լրջորեն կխաթարի Պրահայի և Մոսկվայի հարաբերությունները, բայց ստիպված էին դիմել այդ քայլին: