Ավարտվել է ԵՄ գրական մրցանակի թեկնածուների ընտրության առաջին փուլը. հայտնի են յուրաքանչյուր մասնակից երկրից ԵՄ մրցանակին հավակնող 5 հեղինակների անունները:
Հայաստանյան ժյուրիի և ԵՄ համակարգող խմբի աշխատանքների արդյունքում հրապարակվել են հայ թեկնածու հեղինակների ստեղծագործությունները՝
-
Արամ Ավետիս, «Երբ առնետները կարդալ գիտեին» («Ակտուալ արվեստ» հրատարակչություն).
-
Արամ Պաչյան, «P/F» («Էջ» հրատարակչություն).
-
Անուշ Սարգսյան, «Անոն» («Անտարես» հրատարակչություն).
-
Հովիկ Աֆյան, «Կարմիր» («Անտարես» հրատարակչություն).
-
Լուսինե Խառատյան, «Անմոռուկի փակուղի» («Գրանիշ»)։
Մրցույթի արդյունքների մանրամասները հասանելի են մրցույթի պաշտոնական կայքէջում՝ https://bit.ly/2P3Lueg