Համապետական ծառատունկին ընդառաջ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Կարևորելով «10 մլն ծառ» նախաձեռնությանը Շիրակի մարզի լիարժեք մասնակցությունը՝ Հովհաննես Հարությունյանը հորդորել է կազմակերպչական աշխատանքներում լինել աչալուրջ, հանձնարարել՝ պատշաճ կերպով յուրաքանչյուր ոլորտում անել հնարավորը՝ ծառատունկն արդյունավետ իրականացնելու համար։
Քննարկվել են ծառատունկին հանրույթների մասնակցությանը, ծառատունկի ենթակա տարածքների գույքագրմանը, մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը, տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։
Ծառատունկին Շիրակի մարզին կտրամադրվի 10 հազար տնկի։