Ավարտվեց Կաստրո եղբայրների դարաշրջանը, որոնք Կուբայում իշխանության եկան 1959 թվականի հեղափոխությունից հետո: Ռաուլ Կաստրոն՝ 89-ամյա քաղաքական գործիչը, հեռացավ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնից, բայց շարունակելու է ազդել երկրի քաղաքական էլիտայի վրա: Ֆիդել Կաստրոյի կառավարման ժամանակ նա եղել է Կուբայի պաշտպանության նախարարը, տեղեկացնում է lenta.ru-ն:
Ռաուլ Կաստրոյին կփոխարինի Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, որը կղզին նախագահում է 2019 թվականից: