Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել Էջմիածնի թիվ N զորամասի կազմավորման 28-ամյակի և 44-օրյա պատերազմի ընթացքում այս զորամասից պատերազմ մեկնած և անմահացած հերոսների հիշատակին նվիրված միջոցառում:
Միջոցառման ընթացքում 4 հերոսներ՝ ավագ ենթասպա Արթուր Գագիկի Հակոբյանը, ավագ սերժանտ Գարիկ Լևիկի Սահակյանը, շարքային Արթուր Ավետիքի Վարդանյանը և շարքային Անուշավան Լևոնի Մարտիրոսյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար: