Էջմիածնում նշվել է ինժեներասակրավորական զորքի ձևավորման 28-ամյակը: Արցախյան առաջին պատերազմի ընթացքում անհրաժեշտաբար ծնունդ առած ինժեներական զորքը շարունակաբար կատարելագործվել է թե՛ սպառազինության, թե՛ մարտական պատրաստվածության առումով: 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից սակրավորներն առաջնագծում են եղել ու անթերի կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Տարեդարձի առիթով մի շարք զինծառայողներ արժանացել են պատվոգրերի, իսկ զոհված չորս սակրավորները՝ Արթուր Վարդանյանը, Արթուր Հակոբյանը, Անուշավան Մարտիրոսյանն ու Գարիկ Սարգսյանը, հետմահու «Մարտական ծառայություն» մեդալ են ստացել:
Դիանա Գասպարյան (Էջմիածնի քաղաքապետ) - Զոհվածների առջև պարտք ունենք, նրանց հիշելու ամենալավ միջոցը արժանի լինելն է այն հայրենիքին, որի համար զոհաբերեցին իրենց կյանքը:
Ռոլանդ Աթաբեկյան (ինժեներասակրավորական զորամասի հրամանատար) - Մենք այնպիսի սակրավորներ ենք պատրաստում, որ երբեք չսխալվի, քանի որ նրա սխալը կյանքեր արժի: