Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են անցկացրել ժամկետային զինծառայողների հարազատները՝ պահանջելով փոխել իրենց որդիների ծառայության վայրը և կրճատել ժամկետը: Նրանք նաև սոցիալական խնդիրներ են բարձրացրել, խոսել սոցփաթեթ ունենալու անհրաժեշտության մասին: Ակցիայի մասնակիցներից մի քանիսին ընդունել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է՝ այդ հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են: Հավաքվածները նշել են, որ վարչապետի հետ իրենց աշխատանքային քննարկումները շարունակական են լինելու:
Տիգրան Գալստյան (ժամկետային զինծառայողի ծնող) - Մեր առաջ քաշած խնդիրների վերաբերյալ դրական ոչ մի պատասխան չունենք: Հանդիպումը աշխատանքային էր, և խոսք տվեց վարչապետը, որ 2-3 օրվա ընթացքում սոցփաթեթի վերաբերյալ պատասխաններ կլինեն:
Գոհար Գաբրիելյան (ժամկետային զինծառայողի ծնող) - Մենք չենք ասում՝ էնտեղ դատարկեն: Թող տանեն պայմանագրայիններ, նոր մեր երեխեքին դուրս հանեն: Պարզ ա, էդ ամեն ինչը մենք հասկանում ենք, էլի մերն ա, մեր հողն ա, շատ վատ եղավ, որ կորցրեցինք, բայց կորցրեցինք էն փախնողների, դավաճանների պատճառով: Հիմա գոնե էդ երեխեքը գան, թող մյուսները գնան փոխարինեն: