Ազատ ոճային ըմբիշ, 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը: Այդ մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Նշենք՝ ապրիլի 19-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է 4, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը՝ 7 մարզիկով: