Ստրասբուրգում այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Այն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով:
Նստաշրջանում նախատեսված են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթի ելույթները:
Գարնանային նստաշրջանում ելույթ կունենան նաև Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին, Մոլդովայի Նախագահ Մայա Սանդուն և կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: