Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հայ ռազմագերիների, գերեվարված այլ անձանց և տեղահանվածների հարցը վաղը կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է, որ թեև ադրբեջանական պատվիրակության պատվիրակության ղեկավարը հանդես է եկել ելույթով և ասել, որ դա հակասում է «խաղաղության վերաբերյալ իրենց ջանքերին», այն հաստատվել է և ներառվել օրակարգում:
«Մեզ համար կարևոր է նաև, որ մեր եվրոպացի գործընկերները այդ թեմաներով ելույթներ ունենան և շեշտեն կարևորությունը, որ դա բացառապես հումանիտար խնդիր է և չի կարող քաղաքականացվել»,- ասել է պատգամավորը:
Թեման քննարկվելու է վաղը՝ օրվա երկրորդ կեսին: