Նոր սկանդալ՝ քարտեզի հետ կապված: Թուրքական ATV-ի «Akıncı» հեռուստասերիալի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վրա գրված է եղել Armenia (Հայաստան), հայտնում է Ermenihaber-ը:
Միջադեպը, բնականաբար, մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և Ադրբեջանում, լրատվամիջոցները սկանդալը որակել են տեխնիկական լուրջ սխալ։
Չնայած սոցցանցերում հեռուստասերիալի աշխատակազմի հասցեին հնչած սուր քննադատություններին՝ ATV հեռուստաընկերության և հեռուստասերիալի ղեկավարությունը չի պարզաբանել կատարվածը։