Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը վաղը կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը հայտնել է, որ մինչ այդ հարցի քննարկումը հաստատվել էր ԵԽԽՎ նախագահությունում և բյուրոյում:
«Այս պահին հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով գտնվում է Ստրասբուրգում: Մեր՝ խորհրդարանականներիս խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, այս հարցը հնչեցնել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավոր հարթակներից:
Խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր գործիք է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու տեսանկյունից»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայրապետյանը: