ԵԽԽՎ լիագումար նիստում րոպեներ առաջ որոշվեց քննարկել հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը սույն լիագումարի շրջանակներում։
Հարցի քննարկումը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին, օրվա երկրորդ կեսին։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: