Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 5 զինծառայող հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Ինչպես հայտնում են ՀՀ Տավուշի մարզպետարանից, մեդալները զինծառայողների ընտանիքներին հանձնել են նրանց հրամանատարները:
Հրամանատարները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: