ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Վայոց ձորի մարզի Գետափ համայնքից:
Հիշեցնենք, որ Փաշինյանն ապրիլի 17-ին այցելել էր Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել էր տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, Արցախյան պատերազմի հանգամանքներին, տնտեսության զարգացման հեռանկարներին և առաջիկա ծրագրերին: