Պատմական հայկական հողերին ադրբաջանական անուններ հորինելու Բաքվի քաղաքականությանը զուգահեռ, Հայաստանում դեռ գործածվում են մեր բնակավայրերի իրական անուններին արհեստական սոսնձած թուրքական տարբերակները:
Առաջին հայացքից մանրուք թվացող հարցը, չլուծելու դեպքում, հետագայում կարող է հաղթաթուղթ դառնալ մեր հողերի վրա աչք ունեցող հարևանի համար, թե՝ տեսեք անգամ դուք եք գործածում ադրբեջանական տեղանուններ ու այդպիսով ակամայից ընդունում դրանց ոչ հայկական ծագումը:
Մեր բնակավայրերի անդուր ածականների գործածումը դադարեցնելու ու հայկական՝ իրական տեղանունները հիշեցնելու համար Հայկ Նավասարդյանը գործուղվել է Տավուշ: