Մոտ մեկդարյա պատմություն ունեցող հայկական կինոն արդեն երեք տարի է՝ հատուկ օր ունի: Ապրիլի 16-ը պաշտոնապես Հայ կինոյի օրն է: Հաշվի առնելով խորհրդային շրջանի լեգենդար անունները՝ հայ կինոյի համար այժմ լավագույն ժամանակները չեն: Բայց նաև ամեն ինչ կորած համարել չի կարելի:
Այսօր Հայաստանում նկարահանվում է թե՛ լուրջ ու հեղինակային, թե՛ ժամանցային ու եկամտաբեր կինո: Դրա որակի, ոլորտի խնդիրների ու հեռանակարների մասին Լիլիթ Հարությունյանը կպատմի: