ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել:
«Որոշ կայքերում տարածում գտած լուրը, թե իբրև իմ և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, ամբողջությամբ սուտ է և հորինվածք։
Հորդորում եմ զերծ մնալ անդեմ և անարժեք աղբյուրների կողմից հորինված կեղծիքները տարածելուց»,- գրել է Թորոսյանը։