Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Հին աշխարհամասի առաջնությանը մասնակցում է 45 երկրի 359 մարզիկ, իսկ Հայաստանը ներկայացնում էր Եվրոպայի նախկին չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը:
Հայ ձյուդոիսը, հանդես գալով C ենթախմբում, մեկնարկային գոտեմարտում հաղթել է, սակայն կիսաեզրափակչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Մոգուշկովին: Եվրոպայի առաջնությունը վարկանշային է «Տոկիո-2020»-ի համար: