Վիեննայում անցկացվել է Իրանի հետ միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի նիստը՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
Նիստի օրակարգում քննարկվում են երկու ոլորտներում՝ պատժամիջոցների ու միջուկային հարցերում փորձագիտական աշխատանքային խմբերի տեխնիկական խորհրդատվությունների արդյունքները:
Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին ընդգծել է, որ Վիեննայի այսօրվա հանդիպման ժամանակ կենտրոնանալու են գործարքի կողմերի միջև հետագա բանակցությունների քայլերի ու այլ մանրամասների վրա: