Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ Սևանա լճի ափին այսօր 10.000 ծառ է տնկվելու:
«Սևանն անզուգական է, ինչպես միշտ.
Մաքուր և խնամված պահենք շրջակա միջավայրի մեր «գոհարը»։
Սևանի ափին այսօր 10.000 ծառ կտնկենք, և հանրային երկու լողափերի մաքրության աշխատանքներ կիրականացվեն»,- գրել է նախարարը: