Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սկսվել են «Մայրիկ» մանկական պուրակի շինարարական աշխատանքները՝ հայտնում են Տավուշի մարզպետարանից:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն այցելել են շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Հիշեցնենք, որ պուրակի կառուցման համար կատարվել էին տարածքի նախապատրաստական աշխատանքներ։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են Տավուշի մարզպետարանի պատվիրատվությամբ, «Բենտոնիտշին» կազմակերպության միջոցով: