Միացյալ Նահանգներում տասը ռուս դիվանագետների՝ երկրից վտարմանն ի պատասխան՝ Մոսկվան Ռուսաստանում գտնվող 10 ամերիկացի դիվանագետներից պահանջել է հեռանալ երկրից, իսկ ԱՄՆ դեսպանին առաջարկել է հայրենիք վերադառնալ խորհրդակցությունների համար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ նկատմամբ սահմանափակումների որոշումը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Չնայած Մոսկվան համարժեք քայլեր է ձեռնարկել ի պատասխան ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման, ՌԴ իշխանությունները բաց են Վաշինգտոնի հետ երկխոսության համար և վերջնականապես չեն ոչնչացրել ԱՄՆ նախագահի՝ Բայդեն-Պուտին հանդիպման գաղափարը:
«Այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ը խելամիտ գտնվի և հրաժարվի առճակատումից»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: