«10 մլն ծառ» նախաձեռնությունն այսօր հասավ Գեղարքունիքի մարզ: Սևանա լճի տարածքում 10 հազար ծառ է ավելանում: Մինչև ծառատունկը հանրային լողափում մեծ շաբաթօրյակ էր՝ «Սևան» ազգային պարկի աշխատակիցների, պահնորդական նորաստեղծ ջոկատի ու կամավորների մասնակցությամբ:
Ազգային պարկի՝ Մարտունու տեղամասում ևս ծառատունկ է, այս տարածքին բաժին է հասել 5000 տնկի: Եվս 5000-ը հատկացվել է Գեղարքունիքի մարզպետարանին՝ այլ համայնքներում ծառատունկ կազմակերպելու համար:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշում է, որ «10 մլն ծառ» նախաձեռնությունը պետք է վերածվի կամավորական շարժման:
Ապրիլի 25-ին հայտարարվելու է համապետական ծառատունկ: Նախատեսվում է միայն այդ օրը Հայաստանի ամբողջ տարածքում տնկել 300 հազար ծառ: Արդյունքում՝ կունենանք 60 հեկտար նոր անտառ: