Մեծ Բրիտանիայում՝ Վինձորի ամրոցում, սկսվել է Էլիզաբեթ 2-րդ թագուհու ամուսնու՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությունը:
Արքայազն Ֆիլիպը վախճանվել էր ապրիլի 9-ին 99 տարեկանում: Որպես թագուհու ամուսին՝ արքայազն Ֆիլիպը կազմակերպել է ավելի քան 22 հազար միջոցառում և կատարել է 637 արտասահմանյան այց:
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհու և արքայազն Ֆիլիպի ամուսնությունը տևել է 73 տարի: Նրանք ունեն չորս երեխա, ութ թոռ, և շուտով կծնվի նրանց 11-րդ ծոռը: Հուղարկավորության արարողությանը ներկա են արքայազն Ֆիլիպի բոլոր երեխաներն ու թոռները: Լրագրողներին թույլ չի տրվել մասնակցել արարողությանը՝ բացառությամբ օպերատորների, որոնք ապահովում են արարողության ուղիղ հեռարձակումը:
Արքայազն Ֆիլիպի դագաղը տեղափոխվել է որպես դիակառք ծառայող Land Rover-ով, որն անձամբ նախագծել է Էդինբուրգի դուքսը: