«Ներքին գործերի նախարարը ոլորտի քաղաքական պատասխանատուն կլինի, ոստիկանապետն էլ պատասխանատվություն կկրի Պարեկային ծառայության ամենօրյա գործունեության համար»,- ասել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը՝ «Հրապարակում»-ի տաղավարում։
Նա նշել է, որ հուլիսից գործարկվելիք Պարեկային ծառայությունն իրականացնելու է հասարակական կարգի ապահովում, ընդունելու է հանցագործությունների մասին հաղորդումներ, արագ արձագանքելու է ահազանգերին, օգնություն է տրամադրելու տուժողներին: