Ապրիլի 17-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը նշում է ծննդյան 32-ամյակը: Ներկայումս ֆուտբոլիստը հանդես է գալիս չեխական Պրշիբրամի կազմում (2014-ից), Գերմանիայի քաղաքացի է:
Հայրապետյանն իր առաջին քայլերը ֆուտբոլում կատարել է հենց Գերմանիայում։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Համբուրգի» երկրորդ կազմում՝ անցկացնելով 7 խաղ։ 2010 թվականին Փյունիկի հետ նվաճել է Հայաստանի Բարձրագույն լիգայի գավաթը։ 2011 թվականի փետրվարի 9-ին նա նշել է իր նորամուտը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում՝ Վրաստանի դեմ ընկերական խաղում։ 2012 թվականին Բուլղարիայի դեմ խաղում նա լուրջ վնասվածք է ստացել և վիրահատվել Մյունխենում։ Ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ և ԱՄԷ-ի դեմ խաղում խփել առաջին գոլը ազգային հավաքականի համար։ Իսկ արդեն 2014 թվականին նա պայմանագիր է կնքել չեխական Պրշիբրամի հետ։
Ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 40 խաղ է անցկացրել, խփել 1 գոլ:
Լևոն Հայրապետյանի հայրը Սոս Հայրապետյանն է, որն արժանացել է Oլիմպիական մեդալի մականախաղ մարզաձևում։
Հայ ֆուտբոլիստին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: