Կուբայի կոմունիստական կուսակցության համագումարի ժամանակ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ կուսակցության կառավարումը հանձնում է երիտասարդ սերնդին՝ վերջ դնելով իր և եղբոր՝ Ֆիդել Կաստրոյի՝ վեց տասնամյակ տևած կառավարմանը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ռաուլ Կաստրոյի խոսքով՝ 2016-ին տեղի ունեցած նախորդ համագումարը վերջինն էր, որը ղեկավարել է «պատմական սերունդը»:
Ռաուլ Կաստրոն Կուբայի կառավարումը Միգել Դիաս-Կանելին էր հանձնել դեռևս 2018-ին: