Իսրայելի զինված ուժերը հայտարարել է, որ այս գիշեր երկրի օդուժն ավիահարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ շարժման օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի հատվածից հրթիռի արձակմանը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռի արձակմանը, իսրայելական բանակի կործանիչներն ու ռազմական ուղղաթիռները ավիահարվածներ են իրականացրել Գազայի հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ-ի օբյեկտների ուղղությամբ»,- ասվում է Իսրայելի զինված ուժերի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: