Վայոց ձորի մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել է։ Ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ։
Մինչ այս ճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ: