Ապրիլի 25-ին կայանալիք համապետական ծառատունկին ընդառաջ՝ ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզում շարունակվել են նախորդ շաբաթվանից մեկնարկած սանիտարական մաքրման աշխատանքները, որի շրջանակում կատարվել են աղբահեռացում, տարածքների բարեկարգում և աղբաթաղում, ծառատունկ, մաքրվել են ներհամայնքային, մարզային, հանրապետարական և միջպետական նշանակության ավտոճանապարհներ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մայրուղիների և համայնքների տարածքներով հոսող գետերի և ջրահավաք ավազանների հարակից տարածքների մաքրության ապահովմանը:
Շաբաթօրյակի աշխատանքները համակարգում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը։
Սանիտարական մաքրման աշխատանքներին ներգրավված էին բոլոր համայնքապետարանների և համայնքային ենթակայության կազմակերպությունների, մարզային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հաստատությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, «Սևան» Ազգային պարկի, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, տնտեսվարող սուբյեկտներ, անհատ քաղաքացիներ: