Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դեռևս մտադիր չէ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ ավելի վաղ վարակվելուց հետո նա դեռևս հակամարմիններ ունի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Բելառուսի նախագահը 2020-ի հուլիսին հայտարարել էր, որ, բժիշկների եզրակացությամբ, նա կորոնավիրուսի հիվանդությունն անցկացրել է առանց ախտանշանների: Դեկտեմբերի վերջին Լուկաշենկոն նշել էր, որ պատվաստվելու մտադրություն չունի, սակայն ավելի ուշ՝ մարտին, չէր բացառել, որ կպատվաստվի, երբ «ժամանակը գա»: