Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիայի համար մեծ պատիվ կլինի, եթե Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահները հանդիպեն Վիեննայում՝ ընդգծելով, որ ավստրիական կողմն այս հարցով շփման մեջ է երկու կողմի հետ էլ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Կան չեզոք երկրներ, որոնք ընտրվում են երկխոսությունների ու քննարկումների համար: Մենք շփումների մեջ ենք ռուսական և ամերիկյան կողմերի հետ: Եթե նման հանդիպում իրոք տեղի ունենա, որը նախաձեռնել է Ջո Բայդենը, ինչը մենք ճիշտ ենք համարում, ապա մենք շատ ուրախ կլինենք, եթե այն անցկացվի Ավստրիայում»,- հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: