Հանրապետության տարածքում ապրիլի 17-ին, 19-20-ը՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Երևանում ապրիլի 17-ին, 18-ի գիշերը, 19-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Մանրամասները՝ տեսանյութում: