Ապրիլի 17-ը ՀՀ ազգային հերոս, ԱԺ նախագահ (1999 թ.) Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Ազգային ժողովի Ֆեյսբուքի էջում հրապարակվել են լուսանկարներ:
Նշվում է, որ Դեմիրճյանի ազգանվեր ղեկավարման արդյունքում են շահագործման հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, գործարաններ, գրապալատը, երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ։
Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվեց հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը։