Աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը գերազանցել են 3 միլիոնը՝ փոխանցում է Euronews-ը:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության եվրոպական կենտրոնի տվյալների համաձայն՝ Եվրամիության տարածքում գրանցվել է Քովիդ-19-ից մահվան 645 412 դեպք:
Միացյալ Նահանգները կորոնավիրուսից մահվան ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկիրն է աշխարհում: Այստեղ վարակից մահացել է ավելի քան կես միլիոն մարդ: ԱՄՆ-ին հետևում են Բրազիլիան, Մեքսիկան ու Հնդկաստանը:
Մեծ Բրիտանիայում, Իտալիայում ու Ֆրանսիայում գրանցվել է մահվան ավելի քան 100 հազար դեպք: Սակայն մահացության ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, ավելի բարձր են: