Ստեփանակերտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի, նախարարի՝ Արցախի հարցերով խորհրդական Արաքսյա Գրիգորյանի և ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանի մասնակցությամբ իրականացվել է քաղաքացիների ընդունելություն՝ արցախահայության աջակցության ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ:
60 քաղաքացու հետ տեղի են ունեցել անհատական հանդիպումներ, գույքագրվել են սոցաջակցության ծրագրերի վերաբերյալ նրանց հարցերը, տեղում ներկայացվել դրանց լուծման եղանակները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշ հարցերի վերաբերյալ վերլուծություններ կատարելու և, ըստ անհրաժեշտության, գործող կարգավորումներում փոփոխություններ իրականացնելու մասին: