Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում բացվել է կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ:
Ծրագրի իրականացման համար ներդրվել է ավելի քան 120 մլն դրամ։
Վարչապետը շրջել է մանկապարտեզով, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել փոքրիկների հետ, նվերներ բաժանել երեխաներին:
Վարչապետին ուղեկցում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: