«Փոքր ու միջին ջերմատուն կառուցելու պետական աջակցության ծրագրով» արդեն 12 պայմանագիր է կնքվել, 2 ֆերմեր ավարտել է շինարարությունը, ծախսի մասնակի փոխհատուցում ստացել։ Ջերմոցում միրգ-բանջարեղեն աճեցնելուց առաջ պարտադիր է մասնագիտական դասընթաց անցնելը։
Բոլոր փուլերը հաջողությամբ հաղթահարել ու բուլղարական պղպեղն արտահանելու մասին է մտածում ծրագրավորող Սմբատ Գարդիլյանը, որը նորագույն տեխնոլոգիաները բերել է ագրոոլորտ։ Տեսանյութը ներկայացրել է ՀՀ կառավարությունը: