Էրեբունի թանգարանի ցուցանմուշներն այսուհետև հասանելի կլինեն նաև տեսողության խնդիրներ ունեցողների համար:
Թանգարանի սեպագրերի, ուրարտական, հետուրարտական շրջանի ծիսական անոթների ու զարդերի մի մասն արդեն ներկայացված է բրայլյան այբուբենով:
Սրանք պատմական արժեք ներկայացնող իրերի բնօրինակները չեն: Տեսողության խնդիրներ ունեցողների համար թանգարանում պահվող 25 ցուցանմուշի կրկնօրինակներն են, որոնք հնարավոր կլինի շոշափել ու նաև այդպես տեղեկություն ստանալ:
Այն ցուցանմուշները, որոնք դեռ կրկնօրինակներ չունեն, ներառված են բրայլյան այբուբենով կազմված կատալոգներում: Որտեղ ցուցանմուշները ներկայացված են ոչ միայն նկարագրությամբ, այլև պատկերներով:
Երկար սպասված այս ծրագիրը իրականություն է դարձել ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով: Ծրագրի շրջանակում թանգարանային նշուշները հասանելի են դարձրել նաև լսողական խնդիրներ ունեցողների համար: Սուրդոթարգմանությամբ նաև 12 հոլովակ են պատրաստել, որոնք ներկայացված է թանգարանի ֆեյսբուքյան էջում ու յութուբյան ալիքում:
Ծրագիրն իրականացնելու համար թանգարանին օգնել է Սիփան Ասատրյանը. կազմել ու սրբագրել է Բրայլյան տեքստերը: Հույս ունի, որ հաշմանդամություն ունեցողներին հասարակությանը ինտեգրելու այս փորձը կտարածվի նաև մյուս թանգարաններում:
Երևանի անձնագիրը համարվող ուրարտական սեպագիրը, Հայաստանի թանգարաններում պահվող ասորերեն միակ արձանագրությունն ու այլ հնագիտական իրերի կրկնօրինակներ մինչև հասանելի կլինեն այցելուներին, էքսպոնատներից մի քանիսն արդեն ներկայացված է «Կինը և նոր Արմավիրը» հնագիտական գանձերի ցուցադրությանը: