Ավարտվել է Եվրոպական շախմատի միության կողմից կազմակերպված եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի անհատական և թիմային առաջնությունը, որին 14 երկիր էր մասնակցում։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճել են չեմպիոնական տիտղոսը՝ հավաքելով 13,5 միավոր (Արտակ Մանուկյան՝ 5 միավոր, Մխիթար Հայրապետյան՝ 4,5 միավոր, Արթուր Դավթյան՝ 4 միավոր)։ Երկրորդ տեղն զբաղեցրած Ուկրաինայի հավաքականը վաստակել է 13 միավոր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը:
«Պետք է նշեմ, որ մեր գործընկեր-մրցակիցների թվում էին, օրինակ, նախկինում աշխարհահռչակ գրոսմայստերներ, իսկ այժմ պատգամավորներ Լյուկ Վան Վելին և Վիկտոր Բոլոգանը, վերջինս էլ, ի դեպ, անհատական մրցապայքարում զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ վաստակելով 6 միավոր (անհատական մրցաշար. Արտակ Մանուկյան՝ 4-րդ տեղ, Մխիթար Հայրապետյան՝ 6-րդ տեղ, Արթուր Դավթյան՝ 12-րդ տեղ)»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայրապետյանը: