Զինված տղամարդը հրաձգություն է սկսել ԱՄՆ Ինդիանապոլիսի FedEx ընկերության գրասենյակի տարածքում, հետո ինքնասպան է եղել, հաղորդում է Associated Press- ը:
Ըստ Ինդիանապոլիսի ոստիկանության՝ մի քանի մարդ վիրավորվել է: Դեռ պարզ չէ՝ զոհեր կա՞ն, թե՞ ոչ: Տեղական լրատվականների տվյալով՝ հինգ մարդ մահացել է:
Ինդիանապոլիսի ոստիկանությունը վստահեցրել է, որ հասարակությանն այլևս վտանգ չի սպառնում: