Ապրիլի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1077 նոր դեպք, տեղեկացնում է Jnews.ge-ն՝ հղում կատարելով կառավարության stopcov.ge կայքին:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 442 մարդ, մահացել է 8 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 293321, այստեղից ապաքինվել է 279831 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3916:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31645 փորձարկում, այդ թվում 20727-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10918-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 3.4% է, վերջին 14 օրվանը՝ 2.77%, վերջին 7 օրվանը՝ 2.04%:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 321 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2720 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 400 անձ: