ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու և ներքաղաքական ճգնաժամը լուծելու միակ հնարավորությունն արտահերթ ընտրություններն են:
«Եթե ուզում ենք, որ իշխանությունը փոխվի, պետք է կարևոր քայլ անենք: Այս իշխանության էլեկտորատը բաղկացած է երկու սեգմենտից: Մի սեգմենտն այս իշխանության ջատագովն է: Դա մոտավորապես 10-15 տոկոս է: Մնացած մասը՝ 15 տոկոս է, թե 20, անգամ՝ մինչև 30 տոկոս, նախկին իշխանության «անտիձայներն են», որ իրենց ձայնը տալիս են Նիկոլ Փաշինյանին մի բանի համար, որ նախկինները ետ չգան: Հիմա ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ մի կողմ քաշվեք, և մենք այս մարդկանց կդարձնենք մի քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն՝ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերին, որոնք չեն ուզում իշխանությունների վերարտադրությունը, պետք է զրկել «թիվ մեկ սնուցումից՝ նախկին իշխանության հետ ունեցած կռվից»: «Այդ կռիվը մի կողմ դրեցինք՝ 10-15 տոկոսանոց ուժ է: Մի նորմալ ֆրակցիա կունենան ու վերջ: Եթե չէ՝ կգնա սև ու սպիտակի պայքար»,- նշեց նա: