Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, հաղորդում է ТАСС-ը:
Զելենսկին Մակրոնին առաջարկել է ստորագրել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու հռչակագիրը: «Մի քանի երկիր արդեն ստորագրել է այս փաստաթուղթը: Կան երկրներ, որոնք այժմ ծանոթանում են հռչակագրին»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Զելենսկին սպասում է Մակրոնի պատասխանին: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը կոչ էր արել Ֆրանսիայի նախագահին արհեստական շնչառություն հաղորդել Դոնբասի իրավիճակի կարգավորմանն ուղղված նորմանդական ձևաչափի բանակցություններին:
Նորմանդական քառյակը ներառում է Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան: Քառյակի վերջին բարձր մակարդակի գագաթնաժողովը տեղի է ունեցել Փարիզում 2019 թվականի դեկտեմբերին: