Երևանի պետական համալսարանի ուսանողներն այսուհետև գործնական գիտելիքներ կստանան Առաջին ալիքում:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն այսօր ռազմավարական համագործակցության մասին հուշագիր են կնքել:
Ուսանողների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր, վարպետաց դասեր, հեռուստատեսային պրակտիկա և համատեղ այլ միջոցառումներ: