ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է հանդիպել ամռանը Եվրոպայում՝ քննարկելու երկու երկրների առջև ծառացած մի շարք հարցեր, հայտնում է Interfax-ը: ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ կկարողանա փոխգործակցության եզրեր գտնել Ռուսաստանի հետ, կառուցողական աշխատել հատկապես այն ոլորտներում, որոնք ձեռնտու են Վաշինգտոնին:
Ի դեպ, Բայդենն այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո և նշել, որ կարող էր ավելի խիստ միջոցներ կիրառել, բայց նախընտրել է դա չանել:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Վաշինգտոնի նոր սահմանափակող միջոցները չեն նպաստի Պուտինի ու Բայդենի հանդիպմանը: